fbpx
Արցախ

Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Թալիշ

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների հետ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր:

Նախագահները նաև այցելել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում տեղադրված, զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների և հանդես եկել ելույթով:

Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահը կարևորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես մեր ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը:

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանտը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Արցախ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ