fbpx
Մասնակիցներ

Ազատ դեմոկրատներ և Հանրապետություն կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն Մենք դաշինքով

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին նրանք կմասնակցեն «Մենք» դաշինքով։

«Մենք «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխության ձևավորումը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ ՀՀ և քաղաքացիների համար կարևորագույն այս շրջափուլում անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերի կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների բացառիկ նշանակությունը այս տարվա ապրիլից սկսված փոփոխություններն իրենց վերջանական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք այս կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին ձևավորելով «Մենք» դաշինքը», – հուշագրի տեքստը կարդաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ