fbpx
Զինված Ուժեր

Սպանության փորձ են կատարել ՊՆ N զորամասի հրամանատարի նկատմամբ

Հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատարը։ ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց. «Առավոտյան՝ 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Դեպքի վայր ժամանած քննչական խմբի օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ»։ Այս մասին «Փաստինֆո»-ն։

Մասնավորապես, պարզվել է, որ տուժածը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար է, որը հրազենային վնասվածք է ստացել 1962 թ. ծնված մի տղամարդուց։ Վերջինս արդեն իսկ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար :

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ