fbpx
Աշխարհ

23:40 11/7/2019

ԵՄ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԵՄ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Խնդիրն այն է, որ Անկարան Կիպրոսի տարածքում իրականացնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Քանի որ շարունակվում են անօրինական երկրաբանա-հետախուզական աշխատանքները, ԵՄ-ն ստիպված է անժամկետ դադարեցնել օդային տրանսպորտի հարցով համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի` ԵՄ-ն առաջարկում է կրճատել Թուրքիայի ֆինանսական աջակցությունը, իսկ ներդրումային բանկին կոչ է արել վերանայել իր գործունեությունը Թուրքիայի նկատմամբ:

Վերեվ