fbpx
Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում կատարված հարձակումները

Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է Շրի Լանկայում վախկոտ հարձակումները: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Ցնցված ենք Շրի Լանկայից ստացվող սարսափելի տեղեկություններից: Հարյուրավոր անմեղ մարդիկ դաժանաբար սպանվել են այս սուրբ օրը: Մենք դատապարտում ենք վախկոտ հարձակումները՝ խորին ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին, և մաղթում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է պայթյունների հետևանքով զոհերի և տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ