ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Վրաստան

Հրապարակող՝

Ukraine_NATO_82270.jpg-63865_c0-146-2823-1791_s885x516-1521033318

Ամենադիտվածներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի երկրորդ կեսին կայցելի Վրաստան:

«Այս ամիս՝ ավելի ուշ, այցելելու եմ Վրաստան: Դա Վրաստանի հետ մեր ամուր գործընկերության և քաղաքական երկխոսության մաս է կազմում: Ես հանդիպելու եմ Վրաստանի քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև ներկա եմ գտնվելու ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությանը», – Բրյուսելում այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտի 18-19-ը՝ Կրծանիսիի ռազմաուսումնական կենտրոնում, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրների ԶՈՒ-երի մասնակցությամբ:

«Այդ զորավարժությունները մենք  անցկացնում ենք կանոնավոր, և դա արտահայտում է ՆԱՏՕ-Վրաստանի սերտ գործընկերությունը», – ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև Վրաստանին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում և այլ երկրներում ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելու համար:

Ամենաթարմ