Ռուս-ադրբեջանական սահմանին զենքի պահեստ է հայտնաբերվել-Azat TV
Աշխարհ
16:45 26/04/2019

Ռուս-ադրբեջանական սահմանին զենքի պահեստ է հայտնաբերվել

Զենքի գաղտնի պահեստ են հայտնաբերել Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները կասկածելի փաթեթ են հայտնաբերել Կեբելյոբայի շրջակա անտառում: Այնտեղ գտել են ատրճանակ, որսորդական հրացան՝ 23 փամփուշտով, երկու հրացան, գիշերային տեսողության սարքեր և այլն:

Կատարվում է հետաքննություն: Իրավապահները փորձում են պարզել, թե ում է պատկանում գաղտնի պահեստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ