fbpx
Քաղաքականություն

Արմեն Թավադյանը ընդլայնում է ազդեցությունը մեդիա դաշտում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից Արմեն Թավադյանը, որը հուլիսին՝ Քոչարյանի կալանավորման օրերին, գնել էր «Արարատ» հեռուստաընկերությունը, ընդլայնում է ազդեցությունը մեդիա դաշտում։

ՍիվիլՆեթը արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացավ, որ Թավադյանը հոկտեմբերի 18-ին դարձել է «Պանորամա էյէմ» ՍՊԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։

«Պանորամա էյէմ»-ը լրատվական դաշտում տնօրինում էր լրատվական երկու կայք՝ Panorama.am-ը և Aysor.am-ը: Վերջինն այս տարվա օգոստոսին սկսել է հանդես գալ որպես առանձին իրավաբանական անձ։ «Պանորամա էյէմ»-ը, ըստ ռեգիստրի, հիմնադրվել է 2009թ․։

Հիմնադիրներն են եղել Մարինե Մանուկյանն ու Արա Սաղաթելյանը։ Վերջիններս մինչ այս տարվա հոկտեմբերը եղել են նաև ընկերության բաժնետերեր։ Հոկտեմբերին Մարինե Մանուկյանն իր բաժնեմասը (51 տոկոսը) հանձնել է Մարիամ Հախնազարյանին, իսկ ընկերության բաժնեմասի 49 տոկոսը Արա Սաղաթելյանը հանձնել է Արմեն Թավադյանին։ Արա Սաղաթելյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի հորեղբայրը։

Աղբյուր՝ civilnet.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ