fbpx
Աշխարհ

«Զորքերի դուրսբերումը քիմիական զենք կիրառելու պատրվակ չէ». Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սիրիական կառավարությանը նախազգուշացրել է, որ վերջինս չպետք է ԱՄՆ զորքերի դուրս բերումը երկրից, դիտարկի՝ որպես քիմիական զենքի կիրառման հրավեր, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով Ռոյթըրսին։

Ըստ նրա՝ սիրական վարչակազմի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, քիմիական զենքի ցանկացած կիրառման ԱՄՆ-ը կարձագանքի շատ կոշտ, ինչպես դա արել է մինչ այժմ՝ երկու անգամ։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գալիք շաբաթ կուղեւորվի մերձավորարևելյան շրջագայության, որպեսզի ներկայացնի ԱՄՆ տեսլականը տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցների անորոշության պահին՝ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունների առումով։

Անցած ամիս ԱՄՆ նախագահը սկզբում հրամայեց արագ դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, իսկ հետո հայտարարեց, թե գործընթացը տեղի կունենա դանդաղ եւ զգուշավոր։

Աղբյուր՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ