Առնվազն 24 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսային Համա նահանգ Վադի ալ-Ազիբ գյուղում ականի վրա ավտոբուսի պայթյունի հետևանքով։
«24 խաղաղ բնակիչներ զոհվել են ականի պայթյունից, որն «Իսլամական պետության» ահաբեկիչները տեղադրել էին։ Աշխատողների տեղափոխող ավտոբուսն անցել է դրա վրայով Սալամիա քաղաքի մոտ գտնվող Վադի ալ-Ազիբ գյուղի շրջանում»,-հայտնում է Syria TV-ն։