Տնտեսություն

10 և ավել աշխատող ունեցող գործատուները աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ. Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նախագահ Ա. Սարգսյանի կողմից ստորագրվել են ԱԺ կողմից ընդունված մի շարք օրենքներ, այդ թվում իմ հեղինակած՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում գործունեություն ծավալող ու 10 և ավել աշխատող ունեցող գործատուները աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ։

ՀԳ։ Հաջորդ շաբաթ, պատեհ առիթով, ԱԺ ամբիոնից կխոսեմ նաև օրենքը չկատարելու դեպքում կիրառվող վարչական տուգանքի չափի և այս օրենքի վարչական վերահսկողությունն իրականացնող մարմնի մասին»։

https://www.facebook.com/G.Papoyan.g/posts/2741973279187935

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ