Աշոցք համայնքի 5 բնակավայրերում 10 հակակարկտային կայաններ կտեղադրվեն, որոնք կարկտահարությունից կպաշտպանեն ավելի քան 1000 հեկտար ցանքատարածություն։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից։
Նշվում է, որ ծրագրի արժեքը կազմում է 12 միլիոն դրամ։ Դրա 55 տոկոսը տրամադրել է պետությունը, իսկ 45 տոկոսը հատկացրել է համայնքային միջոցներից։
Նշենք, որ Աշոցքը գտնվում է Շիրակի մարզում։