10 միլիարդ դիտում հավաքած առաջին տեսահոլովակը YouTube-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)-Azat TV
Ժամանց
23:30 14/01/2022

10 միլիարդ դիտում հավաքած առաջին տեսահոլովակը YouTube-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարավկորեական Pinkfong կրթական ընկերության՝ Baby Shark Dance մանկական տեսահոլովակը թողարկումից հետո YouTube-ում սահմանել է ռեկորդ՝ ավելի քան 10 միլիարդ դիտումով: Այս մասին ընկերությունը հինգշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում։

«Baby Shark Dance-ը դարձել է պատմության մեջ առաջին տեսահոլովակը, որը 10 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում»,- ասվում է հաղորդագրությունում:

Տեսանյութն առաջին անգամ YouTube-ում տեղադրվել է 2016 թվականին։ Մի քանի տարում դրան հաջողվել է դիտումների քանակով շրջանցել համաշխարհային երաժշտության ամենահայտնի տեսահոլովակները, այդ թվում՝ Լուիս Ֆոնսիի Despacito երգի տեսահոլովակը։ Մեկ տարի առաջ Baby Shark Dance տեսահոլովակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես YouTube ալիքի ամենաշատ դիտված տեսանյութ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ