Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքը, որի շրջանակում նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում։
Կողմերը գնահատել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկել ճանապարհային քարտեզն ու գործողությունների ծրագիրը։ Նրանք նախանշել են նաև հետագա քայլերը՝ ծրագրի արդյունավետ և հետևողական ընթացքն ապահովելու նպատակով։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել զբոսաշրջային և մարզային ենթակառուցվածքները՝ խթանելով Հայաստանի տնտեսական աճն ու մարզերի կայուն զարգացումը։