fbpx
Արցախ

100 օր անցավ Ադրբեջանի բարբարոսական քաղաքականության պատճառով Արցախի շրջափակումից

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«100 օր անցավ Ադրբեջանի բարբարոսական քաղաքականության պատճառով Արցախի շրջափակումից:

Մենք միմյանց մեղադրելու ոչինչ չունենք: Մեղադրյալը Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնող ռեժիմն է, որը հակամարդկային գործունեություն է ծավալում Արցախի քաղաքացիների հանդեպ: Չլիներ այդ դիրքորոշումը, միգուցե ընկալելի լիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը և ազգերի ինքնորոշումը նվազ դերակատարում ունենար նաև մեր՝ հայերի համար: Բայց թե՛ պատմությունը, թե՛ ներկա իրողությունները հիմանվորում են կրկին ու կրկին, որ Հայաստանի հարևանությանմբ գոյացած պետությունը ժողովուրդների ու մարդկության համար չէ ստեղծված, այլ պարբերաբար միջազգային կացութաձևը խաթարելու նպատակով և օրինակ ծառայելու միջազգային որոշ դերակատարներին, որ կանոնները կարելի է առանց պատժի խախտել և դրա համար վճարել ռեսուրսներով՝ ժողովուրդների կյանքի ու առողջության, շրջակա միջվայրի և բարոյականության հաշվին:

Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի զավթողական սիմուլիացիան չի հանդուրժում, ուղղակի մեր ուղերձները ամբողջական չեն: Մենք պարտավոր ենք մեղադրյալի բոլոր գործիքները և իրական հրեշությունները մերկացնել: Դա կստացվի այն դեպքում, երբ մենք միասնականանանք, և միմյանց դեմ պայքարելու ջանքերն ուղղենք դեպի մեր հստակ սահմանված նպատակի իրականացմանը: Սա հաջողվի, մյուս ավելի բարդ նպատակները կկարողանանք դասակարգել ու իրագործել:

Այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնք և հետևանքներ են, և պատճառներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որոնք ձևակերպման հստակություն են պահանջում, որոնք հայ քաղաքական մտքի ճկունություն են պահանջում, որոնք լուծելու համար բացառելու ենք ներազգային ատելությունը, կեղծիքն ու այլ արատներ, որոնք խժռում են մեր հոգիները և տառապանք պատճառում բոլորիս:

Եկեք գործենք միասնական, եկեք համախմբվենք ու ամբողջ ներուժով ստիպենք, որ բացվի դեպի Արցախ ճանապարհը: Այդ ճանապարհը ոչ միայն արցախահայերի համար է, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և աշխարհի բոլոր քաղաքացիների համար է:

Մենք ունենք երեք ընդհանրացված աշխատելու ուղղություն՝

1. Միջազգային հանրությանը դրդել, որ ստիպի Ադրբեջանին բացել, ներառյալ՝ պատժամիջոցներ ադրբեջանական գազի ու նավթի արտահանման վրա, ինչի վրա հիմնված է բռնապետի կայսրությունը, ներառյալ նրա թալանած կարողությունները, որոնք պահվում են տարբեր միջազգային բանկերում: Այստեղ դերակատարում պարտավոր է ունենա թե՛ Արցախի, թե Հայաստանի թե սփյուռիք տարբեր օջախներում գտնվող քաղաքացին, և ոչ ու ոչ միայն պետությունները:

2. Ստեղծել այնպիսի իրավիճակ, որ անիմաստ դառնա Ադրբեջանի «էկոդիվերստան մինոլոգների» ճանապարհ փակելը: Այսինքն ստեղծել ու ապահովել անխափան ճանապարհ, որով տեղի կունենա բեռների ու մարդկանց տեղաշարժի անարգել փոխադրումներ:

3. Գնալ և բացել ճանապարհը: Մշակել ինքնակազմակերպված քայլերի հաջորդականություն և իրականացնել դրանք, որպեսզի փոշիացվեն փակողների տմարդի գործունեությունը:

Միասնական լինելու պարագայում միջազգային դերակատարների օժանդակությունը չի ուշանա, ընդորում նաև ռուսական, ինչքան էլ կզարմանանք:

#ԲԱՑՈւՄ #ՃԱՆԱՉՈւՄ #ՄԻԱՑՈւՄ»։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ