Զինված Ուժեր
14:00 06/06/2020

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝ շարունակելով վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ