fbpx
Մարզեր

Կառավարությունը Կոտայքից ներկայացված 105 սուբվենցիոն ծրագրերից 104-ը հաստատել է․ մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ցանկանում եմ ոգևորող ու անսահման մոտիվացիա հաղորդող լուրերով կիսվել բոլորիդ հետ.

ՀՀ Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից` 104-ը (միայն մեկ ծրագրի նախագծային փաթեթները չստացվեց ժամանակին ներկայացնել` նախագծող ընկերության անբարեխիղճ մոտեցման հետևանով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ դատական գործընթացներ են մեկնարկել):

Ըստ այդմ` Կոտայքում 2020 թ.-ի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվելու են 104 սուբվենցիոն ծրագրեր` 6.7մլրդ ՀՀԴ ընդհանուր բյուջեով:

6.7 միլիարդից` 3.6 մլրդ ՀՀԴ-ն համայնքների համաֆինանսավորման չափն է, մոտ 3 միլիարդը` պետական ֆինանսավորման մասը, իսկ 84,5մլն ՀՀԴ-ն` առանձին ներդրողների և մասնավորների համաֆինանսավորումն է:

Եվ հատկանշականն այս ամենում այն է, որ 2019թ-ին Կոտայքում իրականացված 52 սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 2020 թվականին եկան հաջորդելու ուղիղ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ` 104 հաստատված ծրագրեր:

Եվ է՛լ ավելի խոսուն է ֆինանսական բաղադրիչը.

2019թ-ին Կոտայքում իրականացված և դեռևս շարունակվող 52 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2.48մլրդ ՀՀԴ, իսկ 2020թ.-ի 104 ծրագրերի համընդհանուր նախահաշվային բյուջեն ավելի քան ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻՆ է` շուրջ 6.7 միլիարդ ՀՀԴ»։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/875614249616059?__cft__[0]=AZX4guKwtAcCMYIR6k05Fvfur4cKADFX_su2gZkfudMjdL4vyhcjEHsLoEBcg0J6pHi-6t_IQt7GSc3JRkQqj6V9m–MKSU2x4QY1JjsN_f6KLj5Ph-5-TLa0A-LttKoc_J6qBjrw6by5oybYdk_v5TPW6_bGY_pezL8KQHAz3VBzA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ