Արցախ

Հայտնաբերվել է 11 աճյուն․ 10-ը՝ զինծառայողի, 1-ը՝ քաղաքացիական անձի

Ասկերանի վերին ենթաշրջանի, Ջաբրայիլի ու Հադրութի ուղղություններից հայտնաբերվել են 10 զինծառայողի աճյուններ, իսկ Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուն։

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշել է, որ զոհված զինծառայողների դիերը հայտնաբերվել են մարտական դիրքերում, իսկ քաղաքացիական անձինը՝ տանը։ Վերջինս տարեց մարդ է, ում ինքնությունը հայտնի է։

Թադևոսյանի խոսքով՝ առայսօր հայտնաբերվել են 1222 զինծառայողի ու քաղաքացիական անձի աճյուններ։

Այսօր որոնողական աշխատանքները շարունակելու է 4 խումբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ