fbpx
Առողջապահություն

11 մահեր, որոնցից կարող էինք զերծ մնալ․ նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 17-ին Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ընդգծելով կորոնավիրուսի դեմ պատվաստման կարևորությունը։

Նա նշել է, որ վերջին 24 ժամերի ընթացքում գրանցված 11 մահերից կարող էինք զերծ մնալ պատվաստվելու շնորհիվ։

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստում է կանխում է հիվանդության ծանր ընթացքն ու դրանից մահացությունը, ինչպես նաև նվազեցնում է վարակի տարածումը։

«Հիշենք սա, պատվասվենք, լինենք առողջ», – նշել է Ավանեսյանը գրառման վերջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ