fbpx
Իրավական

114 ավագ դպրոցի տնօրենը հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ-ի դեմ

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Հայտնենք, որ հայցվոր կողմը պահանջում է, որ իր խիստ նկատողության վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ թիվ 114 դպրոցում տնօրենի մասնակցությամբ նշվել է Վերջին զանգը, ինչը հակահամաճարակային կանոնների խախտում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ