Մշակույթ

117 հազար եվրոյով վաճառվել են Նապոլեոնի երկարաճիտ կոշիկները

Փարիզում աճուրդի են հանվել Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները: Մասնագետները գտնում են, որ Նապոլեոնը դրանք հագել է սուրբ Հեղինե կղզում աքսորի ժամանակ:

Ըստ պատմաբաների՝ կոշիկները տրվել են քանդակագործ Մարիո Մարոչետիին, ով պետք է ստեղծեր Նապոլեոնի արձանը՝ ձիուն հեծնած:

Բոնապարտի կոշիկները վաճառվել են 117 հազար 208 եվրոյով, նշված է Drouot-ի իր թվիթերյան էջում:

Drouot-ը նշում է, որ Նապոլեոնը 40 համարի կոշիկները հագել է Սուրբ Հեղինե կղզում, որտեղ էլ մահացել է 1821թ.:

Ըստ նախնական գնահատման՝ Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները պետք է վաճառվեին 50-80 հազար եվրոյով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ