fbpx
Մարզեր

12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում Արարատի մարզում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ.

«Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։

Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ:

Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը Երասխում գործող սեփական շարժական գործարանում է ստանում ասֆալտը: Շինարարները վստահեցրեցին՝ օր ու գիշեր աշխատում են՝ ճանապարհը սահմանված ժամկետում՝ դեկտեմբերի վերջ շահագործման հանձնելու համար:

Արդեն հաջորդ տարի վերանորոգվող ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվեն բետոնյա և երկաթբետոնյա արգելապատնեշներ»:

https://www.facebook.com/SargsianGarik/posts/496852661081144?__xts__[0]=68.ARDYjrwzfvVDSyd7ilnBG5ezi8EopbTqI4ElPPIJGiab2BXMx80RgJSB7d_rI0XDFHj5JvoTKgJBgCO_k_dq_gEjjdY8eGloaHfauQLEKeFIat9UkJ11YAbn9OcNR0km4zcD-NPpOqOxXR33l2ipYyev8ditK0wxSTotW-FUXnz8OkT220588xe0A71dTsaErSkuqZ6Y_SyNn6Nt4beKZNfyJjJhZ_mHDj9A6N_O8lL5y7qYTfmlZTGi5jWB45-nYIS2dLtlNUdSLRc9HVrQ1A2_c2PX-uZhQ7S5RTKBnaTPaYCgg2ifoKHRfhopJzZWC69MuH8KEJXqaOAZvAGFeZg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ