fbpx
Երևան

Ձեռք կբերվի 12 մետրանոց 100 ավտոբուս՝ Երևանի տրանսպորտային ցանցի համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ այդմ, առաջին փուլում ձեռք են բերվելու 12 մետր երկարությամբ 100 ցածրահատակ ավտոբուսներ։ Այս փուլի համար տրամադրվելու է 25 միլիոն եվրո։

Ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար, նախնական գնահատմամբ, անհրաժեշտ է լինելու 120-ից 150 միլիոն եվրո։ Նախատեսվում է ձեռք բերել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ, որոնք սպասարկելու են Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ