fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը նոր տեղեկատվություն է հայտնում երկրում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:
Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/153306969643425

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ