126 նոր դեպք, 99 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում-Azat TV
Առողջապահություն
11:18 10/01/2022

126 նոր դեպք, 99 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 345981 դեպք, որոնցից 332985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 3433 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 126 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 99 պացիենտներ, մահացել՝ 3-ը։

Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 8004 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Մինչ այս կատարվել է 2608149 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ