Հասարակություն

12-ամյա տղան ծանր տրավմա է ստացել. Արսեն Թորոսյանը մանրամաներ է հաղորդել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։

«Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։

Հենց նոր այցելեցի նրան։ Վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Շուտով կսկսվի վիրահատությունը»,- գրել է նախարարը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/921268194726113

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ