fbpx
Առողջապահություն

Հայաստանում քովիդի 1300-ից ավել նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 268 672 դեպք, որոնցից 246 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1309 նոր դեպք: Ունենք 502 առողջացած, 26 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1225 է:

ԱՆ-ից տեղեկացնում են նաև, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 15 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 780 512 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ