fbpx
Առողջապահություն

1482 նոր դեպք, 1522 ապաքինված ու 36 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 325 521 դեպք, որոնցից 287 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 13 310 թեստավորում, որոնցից հաստատվել է 1482 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1522 հիվանդ, գրանցվել է 36 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է: Մինչ այս կատարվել է 2 215 632 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ