15-ամյա Գաուֆը անցել է WTA-ի մրցաշարի եզրափակիչ

Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը դուրս է եկել Լյուքսեմբուրգի մրցաշարի եզրափակիչ զուգախաղում։ Իր հայրենակից Քեթի Մակնելիի հետ նա հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներ Կրիստինա Պլիշկովային և Ռենատա Վորացովային 6։2, 6։4 հաշվով։

Գլխավոր մրցանակի համար Գաուֆն ու Մակնելին կմրցեն ամերիկացի Քեյթլին Քրիստիանի և չիլիացի Ալեքսա Գուարաչիի հետ։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Գաուֆը հաղթել է Լինցի մրցաշարի եզրափակչում։ 15-ամյա թենիսիստուհին նախկին երբեք չէր խաղացել WTA-ի մրցաշարերի քառորդ եզրափակիչներում։

Լինցում Գաուֆը նաև կարիերայում առաջին անգամ հաղթեց համաշխարհային վարկանիշային աղյուսակը տասնյակում ընդգրկված թենիսիստուհու։ Այդ հաղթանակի շնորհիվ Գաուֆը հայտնվեց WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակում։

Ամենաթարմ