Սպորտ
15:00 27/02/2020

15-ամյա հայ հրաձիգը հանդես է եկել Եվրոպայի առաջնության եզրափակչում

Վրոցլավում շարունակվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը:

Մրցումների հերթական օրը կայուն կրակոցներով աչքի ընկավ պատանեկությունը լիովին չհաղթահարած, 15 –ամյա Նարե Գաբրիելյանը: Նա հանդես եկավ երիտասարդների ստուգատեսում:

Օդամղիչ ատրճանակով, 40 մասնակիցների պայքարում, 10 մետրից 60 կրակոցով նախ մտավ եզրափակիչ, ապա 568 միավորով ուժեղագույն ությակի պայքարում գրավեց վեցերորդ պատվավոր տեղը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ