fbpx
Սպորտ

15-ամյա Կորի Գաուֆը այս անգամ դժվարությամբ անցավ 1/8 եզրապակիչ

Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Այսօր մեկնարկել են 1/16 եզրափակչի խաղերը։

Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը՝ 15-ամյա Կորի Գաուֆը, շարունակում է հրաշքներ գործել։ Ամերիկուհին այս անգամ մրցում էր Սլովենիայի ներկայացուցիչ Պոլոնա Հերցոգի հետ։ Առաջին սեթը Հերցոգը վերցրել էր վստահ կերպով՝ 6-3։ Երկրորդ սեթում Գաուֆը պարտվել էր սեփական մատուցման գեյմերից մեկը։ 3-5 և 4-5 հաշիվների ժամանակ Հերցոգը երեք «մաչ-փոյնթ» ուներ, ասել է թե, մեկ գնդակ էր պակասում նրան 15-ամյա ամերիկուհու հեքիաթը ավարտին հասցնելու համար։ Սակայն Կորի Գաուֆը, դրսևորելով կամային բացառիկ հատկանիշներ, «վերադարձով» երկրորդ սեթում ու հաղթեց այն թայ-բրեյքում` 7-6(7):

Երրորդ՝ վճռորոշ սեթում Գաուֆը հաղթեց 7-5 հաշվով՝ հանդիպումն ավարտելով առաջին իսկ «մաչ-փոյնթից»։

Նշենք, որ 1/8 եզրափակչում Կորի Գաուֆի մրցակիցը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է՝ Սիմոնա Հալեպը։ Վերջինս երկու սեթում վստահ հաղթանակ է տարել Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ