fbpx
Իրավական

Վթարի հետևանքով հոսպիտալացված 15-ամյա պատանին մահացել է

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյան աշտարակի հենասյանը, որի հետևանքով 34-ամյա վարորդն ու 15-ամյա ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց։

Ցավոք, երեկ առավոտյան՝ 09:25-ին, 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ