fbpx
Աշխարհ

15 մարդ է զոհվել Բուրկինա Ֆասոյում մզկիթի վրա հարձակումից

Բուրկինա Ֆասոյի Սալմոսի գյուղում մզկիթի վրա հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել:

Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Մինչև այժմ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: Տեղացիներից շատերը լքում են իրենց տները և փախչում դեպի Մալի, որի սահմանը հեռու չէ գյուղից:

Նշվում է, որ վերջին տարիներին Բուրկինա Ֆասոյում հարյուրավոր մարդիկ են մահացել ջիհադական խմբավորումների հարձակումների հետևանքով: Նրանք առավել ակտիվացել են 2015-ին:

Նախորդ շաբաթ Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջաններից մեկում հարձակման հետևանքով 20 մարդ էր մահացել: Շաբաթ երկրի մայրաքաղաք Ուագադուգուի բնակիչները դուրս էին եկել փողոց՝ իշխանություններից պահանջելով երկրում տեղակայել օտարերկրյա զորամիավորումներ իսլամիստների հարձակումներին դիմագրավելու համար: 2012-ին նրանց մեծապես օգնել էր Ֆրանսիայի զինված ուժերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ