150 նոր դեպք, 97 ապաքինված ու 2 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հրապարակող՝

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան․ պատճառը կորոնավիրուսն է

Ամենադիտվածներ

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 285 դեպք, որոնցից 217 587-ն` առողջացած, 4542-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։

Ըստ աղբյուրի՝ երեկ կատարվել է 5553 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Ունենք 97 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1106 է:

Նշվում է, որ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3050 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 230 065 թեստավորում:

Ամենաթարմ