Առողջապահություն

157 նոր դեպք ու 561 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում

Հունվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

Այսպիսով` երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 561 առողջացած և մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 702 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ