Իրավական

158 անձ խախտել են արտակարգ դրության պայմանները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրում է.

Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։

40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։

Ժամը 20.30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները…

Geplaatst door Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն op Woensdag 25 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ