fbpx
Իրավական

16:00-ից խախտողների նկատմամբ կիրառվող միջոցները կխստանան․ փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հրամանատարի հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, մինչև 16:00-ն ավելի լոյալ վերաբերմունք կցուցաբերի խախտողների նկատմամբ, նշված ժամից հետո միջոցներն ավելի կխստանան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Ըստ նրա` այս կերպ ոստիկանությունը ձգտում է քաղաքացիներին պարզաբանել, կոչ անել կատարել պահանջները: Մհրյանը նշել է, որ ոստիկանությունը երեկվանից սկսել է վերահսկողություն իրականացնել. քաղաքացիներին կարգադրվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ: Եթե քաղաքացին դուրս է գալիս տնից, ապա նա պետք է իր հետ անձը հաստատող փաստաթուղթ և իր իսկ կողմից գրված տեղեկանք ունենա դուրս գալու ժամի, ուղղության և վերադարձի նախատեսված ժամի մասին: Փոխոստիկանապետը նշել է, որ կան բացառություններ, ում թույլատրվում է գործունեություն ծավալել:

Մhրյանը հայտնել է, որ արդեն իսկ 92 քաղաքացի է տուգանվել անձնական ավտոմեքենայի մեջ երկու անձից ավել գտնվելու մասին պահանջի խախտման համար: Պարադոքսն այն է, որ հասարակական տրանսպորտը գործում է, և այնտեղ թույլատրվում է նստատեղերի թվին հավասար մարդկանց տեղափոխել: Միևնույն ժամանակ, Հայկ Մհրյանը համաձայնել է, որ տնից դուրս գալու նպատակի մասին փաստաթուղթը կարող է որպես վիրուսի փոխանցման աղբյուր ծառայել: «Ոստիկանությունը փորձելու է հնարավորինս պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները: Կաշխատենք, որպեսզի փաստաթուղթը փոխանցման միջոց չդառնա», – ասել է փոխոստիկանապետը: Պատասխանելով այս պահանջի նպատակի վերաբերյալ հարցին, Մհրյանն ասել է. «Եթե մարդը վերցնի գրիչը և գրի` ուր և ինչու է գնում, մտադրությունները շարադրելիս պատասխանատվությունը մի փոքր կբարձրանա»:

Հարցին, պետք է արդյոք ունենալ այդ փաստաթուղթը աղբը թափելիս, փոխոստիկանապետը նշել է, որ նման դեպքերում տեսուչները կարող են հասկանալով մոտենալ:

Գրում է News-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ