Սպորտ
13:20 13/02/2020

16-ամյա ֆուտբոլիստը՝ եվրոպական գրանդների թիրախում

Եվրոպական մի շարք գրանդ ակումբների թիրախում է հայտնվել «Բիրմինգհեմ»-ի կիսապաշտպան Յուդ Բելինգհեմը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի տրանսֆերի հիմնական հավակնորդները «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» են:

Այս ձմեռ «Յունայթեդը» պատրաստ էր վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ 16-ամյա կիսապաշտպանի համար: Իսկ ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» մտադիր են «Բիրմինգհեմ»-ին առաջարկել 35 միլիոն ֆունտ գումար և ևս 15 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուսներ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Ռեալը»։

Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ