Առողջապահություն
11:05 15/10/2021

1765 նոր դեպք, 881 ապաքինված ու 38 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5713-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 15 616 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 1765 նոր դեպք: Ունենք 881 առողջացած, 38 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, Բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1232 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ