Զինված Ուժեր

«18 տարեկաններին առաջնագծից հանելով՝ կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը». Ա. Տեր-Թադևոսյան

Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը.
«Ես ողջունում եմ առաջնագծից 18 տարեկաններին հանելու տեսակետը: Եվ կողմնակից եմ, որ այն իրագործվի: Դրանով առաջին հերթին կբարձրանա մարտական պատրաստվածության մակարդակը: Առաջնագծում պետք է ամենապատրաստված մարդիկ լինեն»,- ասել է Տեր-Թադևոսյանը։

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ այդ հարցը ժամանակին մի քանի անգամ քննարկվել է հասարակական հարթակում, դրանց մասնակցել են ինքը, ազատամարտիկներ, մարտական փորձ ունեցած անձինք, սակայն հետո հարցը փակված է համարվել: Այն ժամանակ պաշտպանության նախարարությունը դա անիրագործելի համարեց, որովհետև նրանք, ովքեր ցանկանում էին առաջնագիծ գնալ, 45 տարեկանից բարձր տարիք ունեին, ինչը ռազմական գերատեսչությունը խանգարող հանգամանք էր համարել:

Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ սահմանին զոհեր տալու հետևանքով ՀՀ-ն դեմոգրաֆիական խնդիր է ունենում, ուստի պետք է մտածել հարցի օպտիմալ լուծման տարբերակ գտնելու ուղղությամբ:

Հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ