fbpx
Առողջապահություն

180 նոր դեպք, 112 ապաքինված ու 7 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280-ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 180 նոր դեպք: Ունենք 112 առողջացած և 7 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:

Նախարարությունից հայտնում են, որ կոոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ