fbpx
Սպորտ

02:25 8/9/2019

19-ամյա ավտոարշավորդը ողջ է մնացել սարսափելի վթարից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆորմուլա-3-ի շրջանակում անցկացվող Իտալիայի Գրան-Պրիում տեղի ունեցած ահասարսուռ վթարից հետո ողջ է մնացել ավստրալացի ավտոարշավորդ Ալեկս Պերոնին։ Այս մասին հաղորդել է The Sun-ը:

19-ամյա ավստրալացու բոլիդը օդն է թռել շրջադարձի ժամանակ, երեք անգամ պտտվել ու դիպչելով արգելապատնեշներին 2-3 մասի է բաժանվել:

Չնայած սարսափելի կադրերին՝ Պերոնին լուրջ վնասվածքներ չի ստացել անվտանգության Halo համակարգի չճկվող ձողերի շնորհիվ։Ավստրալացուն տեղափոխել են հիվանդանոց բուժզննում անցնելու համար:

Վերեվ