fbpx
Հասարակություն
06:00 24/03/2020

1942-ի ճակատամարտին շատ անչափահասներ էին տարիք կեղծելով նետվում ռազմաճակատ

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ում գրել է.

….Մենք պատերազմում պարտվում էինք և նրանց մեզ 6 անչափահասներիս էլ վերցրեցին…

Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ամենաերիտասարդ և հետաքրքիր հերոսներից մեկը՝ Քալվին Գրեհեմը: Պատերազմի տարիներին բազմաթիվ անչափահասներ կային, որոնք փորձում էին ամեն կերպ ծառայության անցնել և հայտնվել ռազմաճակատում: Գրեհեմը նրանցից մեկն էր: Նա ԱՄՆ նավատորմում ծառայության անցավ ընդամենը 12 տարեկան հասակում: Ծնված լինելով 1930թ. նա արդեն 1942թ. «Հարավային Դակոտա» անունը կրող լինքորի կազմում մասնակցում էր ճապոնական նավերի դեմ ծովային ճակատամարտերին, որոնց ընթացքում էլ բազմաթիվ վնասվածքներ էր ստացել:

Ծառայության անցնելու իր ճանապարհը բավականին հետաքրքիր էր, քանի որ անչափահասներին անգամ պատերազմական դրության պայմաններում ռազմաճակատ չէին վերցնում: Գրեհեմը նախքան ծառայության անցնելը ապրում էր իր եղբոր հետ և զբաղվում էր ամսագրեր վաճառելով: Բնականաբար 11 տարեկան տղան բավականին տեղեկացված էր տիրող անցուդարձից: Նրա բազմաթիվ ավագ ընկերներ արդեն իսկ զոհվել էին մարտերում և նա ինչպես նշում էր իր հետագա հարցազրույցներում պարզապես ուզում էր մարտի նետվել: «Ինձ դուր չէր գալիս որ ես իմ ամեն օրը սկսում էի Հիտլերով» նշում էր նա՝ ակնկարկելով այն, որ ամսագրերի նորություններում Հիտլերի արհավիրքներն էին:

Գրեհեմը նշում էր որ իրեն առաջարկում էին ռազմական ուժերին միանալ 16-17 տարեկան հասակում, սակայն նա չէր պատրաստվում 5 տարի սպասել: Դեռահաս հերոսը ոչ ավել ոչ պակաս կեղծեց իր մոր ստորագրությունը և բնակման վայրի վկայականը և գնաց հաշվառման: Դեռ որոշ ժամանակ առաջ նա սկսել էր սափրվել որը իր խոսքով կվկայեր նրա անհրաժեշտ տարիքի մասին: Հետազոտության ժամանակ նա վախենում էր, որ իրեն զննող ատամնաբույժը կարող է հասկանալ իր իրական տարիքը և այդպես էլ եղավ: Սակայն նա կարողացավ ատամնաբույժի հետ պայմանավորվել, քանի որ իրենից առաջ 14-15 տարեկան երեխաներին ատամնաբույժը գրանցել էր ծառայության համար: «Մենք պատերազմում պարտվում էինք և նրանց մեզ 6 հոգի անչափահասներին էլ վերցրեցին»:

1942թ. տեղի ունեցած մարտերի ընթացքում ցուցաբերած քաջության համար Քալվինը «Բրոնզե աստղ» շքանշանին արժանացավ: Հետագայում սակայն ԱՄՆ հրամանատարությունը իմացավ Քալվինի կողմից կատարված կեղծիքի մասին և Քալվինը ոչ միայն զրկվեց պարգևներից այլև ամիսներ շարունակ բանտում անցկացրեց:

Քալվինը հետագա կյանքը բավականին բարդ ընթացք ունեցավ: 1970-ականներին նա նամակ գրեց նախագահ Քարթերին, քանի որ գտնում էր արժանի է իր պարգևներին: Նախագահ Քարթերը որպես ռազմածովային հետևակի նախկին զինվոր ընդառաջ գնաց պատերազմի դեռահաս հերոսի խնդրանքին: «Բրոնզե աստղ» պարգևը հետ վերադարձվեց Քալվինին, իսկ նրա մահվանից հետո՝ 1994թ. նրա ընտանիքին վերադարձվեց նաև «Մանուշակագույն սիրտ» կոչվող ԱՄՆ բարձրագույն պարգևներից մեկը:

Հ.Գ. Հատկանշական է որ Քալվինը միակը չէր ով կեղծելով տարիքը նետվեց ռազմաճակատ: Ռեյ Ջեքսոնը ով 16 տարեկանում մարտերի էր մասնակցում՝ 1991թ. հիմնեց «Պատերազմին մասնակցած անչափահասների վետերանների միությունը», որին 1000-ից ավել մարդ է անդամակցում:

#մասնագիտական….Մենք պատերազմում պարտվում էինք և նրանց մեզ 6 անչափահասներիս էլ վերցրեցին…Նկարում պատկերված է…

Geplaatst door David Fidanyan op Zondag 22 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ