Առողջապահություն

195 նոր դեպք, 649 ապաքինված ու 4 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Ունենք 649 առողջացած և մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641626 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ