1963 թվականին՝ այս օրը, սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին-Azat TV
Աշխարհ
10:16 22/11/2019

1963 թվականին՝ այս օրը, սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին

Նախագահ Ջոն Քենեդին՝ ճակատագրական կրակոցներից ակնթարթներ առաջ:

Պատմության մեջ այս օրը 1963թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Դարի հանցագործությունը՝ սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Քենեդու սպանությունը ցնցեց ամբողջ աշխարհը:

Այն դասվեց այնպիսի հանցագործությունների շարքին, որոնք մինչև այժմ էլ անորոշության մեջ են թաղված: Չէ՞ որ գլխավոր կասկածյալ Լի Հարվի Օսվալդը նույնպես սպանվեց և անգամ դատավարությանը չհասավ:

Քենեդիի սպանության հարցում բազմաթիվ վարկածներ են քննարկվել՝ սկսած խորհրդային հատուկ ծառայությունների մասնակցության՝ վերջացրած ԱՄՆ հատուկ ծառայությունների մասնակցության մասով, սակայն անգամ մոտ 50 տարի անց ոչինչ հստակ դեռևս պարզ չէ:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ