fbpx
Առողջապահություն

197 նոր դեպք և 275 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում

Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նշվում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ