fbpx
Հասարակություն

1990 թվականի այս օրը տեղի ունեցավ Երևանի երկաթուղային կայարանի միջադեպը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր լրանում է 1990 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցած հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների  ընդհարման  29-րդ տարին:

Դեպքերը սկսել են Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում 1990 թվականի մայիսի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին։ Չպարզված պայմաններում սկսել է փոխհրաձգություն հայկական ազատամարտիկների և խորհրդային զինվորականների միջև։ Արդյունքում խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվել է 6 ազատամարտիկ։

Ավելի ուշ մարտերը շարունակվեցին Երևան-Նուբարաշեն խճուղում, երբ խորհրդային 7-րդ բանակի զրահատեխնիկան մտնում էր Երևան, իսկ հայ ինքնապաշտպանական ուժերը փորձում էին նրանց կանգնեցնել։ Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը ետ քաշվեն։ Չնայած զինված գործողությունները դադարեցնելուն․ խորհրդային բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը:

Զինված ընդհարման արդյունքում զոհվեցին 27 մարդ՝ ազատամարտիկներ, որոնցից վեցը Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, և խաղաղ բնակիչներ։ Կայարանում զոհված ազատամարտիկներն էին՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյան, Սամսոն Հարությունյան, Վազգեն Վարդանյան, Խաչիկ Մալխասյան, Էդիկ Պետրոսյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ