fbpx
Աշխարհ

Էրդողանը հայտնել է՝ երբ է Պուտինը մեկնելու Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ hայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները: Այս մասին հաղորդում է  Ermeni Haber-ը։

Էրդողանը նշել է, որ Պուտինը 2020թ. հունվարի 8-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը:

Լրագրողի «Լիբիայի հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը» հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, որ այդ թեմայի շուրջ այս շաբաթ ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ քանի դեռ Լիբիայի հարցը «նոր սիրիական խնդրի» չի վերածվել, ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարցը:

Նշենք, որ Լիբիայում 8 տարի է՝ երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Հաֆթարի բանակը՝ Ռուսաստանի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ