fbpx
Արցախ

2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցն ու Պետական սահմանապահ ծառայության ծառայողը Կովսականում (Զանգելան) պայթել են ականի վրա։

Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։

Նշվում է, որ տուժածներն են 1972 թվականի ծնված Վագիֆ Բաբաևն ու 1999 թվականի ծնված Ռենատ Աղաբաբաևը։

Ըստ աղբյուրի՝ նրանք հոսպիտալացվել են։ Բաբաևի վիճակը ծայրահեղ ծանր է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ