Առողջապահություն

Կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել. ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում` ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի և մահվան դեպքերի վերաբերյալ:

Նախարարությունը ,ահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:

Հիշեցնենք, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ